Մեկ միլիոն եվրո՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի համար
ՈՒԵՖԱ-ի 2007-2008 մրցաշրջանի գավաթի խաղարկության հաղթանակի համար Պետերբուրգի «Զենիթի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ստացել է 1 միլիոն եվրո:
Պարգևավճարի գումարը կազմված է կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» (400.000 եվրո) ու եզրափակիչում՝ շոտլանդական «Գլազգոու Ռեյնջերսի» (600.000 եվրո) նկատմամբ տոնած հաղթանակների ընդհանուր հաշվարկից:
Հիշեցնենք, որ «Զենիթի» գլխավոր հովանավորն է Газпром-ը: Պետք է նշել նաև, որ, բացի ակումբային պարգևավճարներից, ռուսական ակումբի խաղացողները բոնուսային գումարներ են ստացել նաև ՈՒԵՖԱ-ից: Եվրոպայի ֆուտբոլային Միությունը փոխանցելու է ակումբի հաշվին մոտ 5,5 միլոն եվրո:










