Գտնվել են Գոյայի նկարները

15:39 • 27.05.08

Իսպանացի հանրահայտ նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի երեք նկարներ, որոնք ավելի քան 130 տարի կորած էին համարվում, գտնվել և վաճառքի են հանվել մոտ 2 միլիոն ֆունտով։ 

Այս նկարները կազմել են Գոյայի ալբոմներից մեկի մի մասը, որը վաճառվել է Փարիզում 1877 թ.։ Վաճառքից հետո նկարները անհետ կորել են։ Նկարները հայտաբերվել են Շվեյցարիայում՝ մասնավոր հավաքածուի մեջ, որի սեփականատերերը չգիտեն թե երբ և որտեղից են նկարները հայտնվել իրենց հավաքածուի մեջ։

Շվեյցարիայում գտնված էսքիզները բավական լավ են պահպանվել. դրանք երբևէ չեն ցուցադրվել, պահվել են մթության մեջ, առանց շրջանակների։