Եգիպտոսում հայտնաբերվել է Կլեոպատրայի գիպսե գլուխը
Հնագետների միջազգային խումբը եգիպտական Ալեքսանդրիայի շրջանում պեղումների ժամանակ հայտնաբերել է Կլեոպատրայի գլխի քանդակային պատկերը և մեր թվարկության վերջին պատկանող մի շարք այլ հնագիտական իրեր, հայտնում է AFP-ն:
Այս մասին կիրակի գործակալությանը հայտնել է անտիկ հուշարձանների մասնագետ և պեղումների ղեկավար Զահի Հավասը:
Կլեոպատրայի գլխից բացի, հայտնաբերվել է նաև դիմակ, որը, ինչպես ենթադրվում է, պատկերում է Կլեոպատրայի սիրեկան Մարկ Անտոնիոսին:
Բացի այդ, հայտնաբերվել է նաև Աֆրոդիտեի արձանը և Պտոլոմեոսների թագավորական գերդաստանի ներկայացուցչի անգլուխ արձանը։
Հավասի խոսքերով` այս և այլ հայտնագործություններ, այդ թվում նաև Կլեոպատրային պատկերող մոտ 20 բրոնզե մետաղադրամներ, կատարվել են Եգիպտոսի վերջին կայսրուհու դամբարանի պեղումների ժամանակ: Նա, սակայն, նշել է, որ Կլեոպատրայի թաղման վայրը հայտնաբերել չի հաջողվել:










