Վախճանվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Սինդի Փոլաքը

11:24 • 27.05.08

Հայտնի ամերիկացի դերասան, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սինդի Փոլաքը վախճանվել է քաղցկեղից 73 տարեկան հասակում, հայտնում է РИА Новости-ն:

Փոլաքը վախճանվել է Լոս-Անջելեսի իր տանը՝ ընտանիքի անդամներով շրջապատված:

Որպես ռեժիսոր Փոլաքին առավել մեծ հաջողություն է բերել 1985թ. նկարահանված «Աֆրիկայից» ֆիլմը` Ռոբերթ Ռեդֆորդի և Մերիլ Սթրիփի մասնակցությամբ, որը արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:

Փոլաքի հայտնի աշխատանքներից են նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Թութսի»–ն` Դասթոն Հոֆմանի մասնակցությամբ, և «Երկու սրտերի հանդիպում» ռոմանտիկ ֆիլմը` Ռոբերթ Ռեդֆորդի և Բարբարա Սթրեյզանդի մասնակցությամբ: