Թոլքիենի որդին կխանգարի «Հոբիթի» նկարահանումներին
Ջ.Ռ.Ռ. Թոլքիենի որդի և ժառանգորդ Քրիսթոֆեր Թոլքիենը պատրաստվում է դատական գործ հարուցել ընկերության դեմ, որին պատկանում են «Մատանիների տիրակալը» ֆիլմի և «Հոբիթ» ֆիլմի նախագծի իրավունքները:
Ինչպես գրում է լոնդոնյան The Times-ը, Քրիսթոֆեր Թոլքիենը պնդում է, որ ընկերությունն իրեն չի վճարել մոտ 80 մլն ֆունտ՝ որպես հեղինակային վճարում:
Եթե նրա հայցը օրինական ուժ ստանա, ապա «Հոբիթ» ֆիլմի հեղինակները ստիպված կլինեն լուրջ խնդիրների առջև կանգնել։
The Times-ը նշում է, որ Թոլքիենի բողոքը պաշտոնապես կհանձնվի դատարան հունիսի առաջին օրերին: Նույն ամսվա կեսերին ծրագրվում է սկսել նախնական աշխատանքները «Հոբիթի» նկարահանման հրապարակում` Նոր Զելանդիայում:










