Այս տարի 3-րդ անգամ կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ից 23-ը Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում։ Նախորդ 2 փառատոնների նման, այս տարի էլ կմասնակցեն ինչպես տեղական համույթներ, մշակութային խմբեր, անհատ ստեղծագործողներ, այնպես էլ Արցախի և սփյուռքի ներկայացուցիչներ։
Փառատոնի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը։
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնը կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը 2 տարին մեկ անգամ։ Փառատոնի նպատակն է խթանել Հայաստան-Սփյուռք հոգևոր և մշակութային կապերը։










