Չե Գեվարային հուշարձան են կանգնեցնել հայրենիքում
Արգենտինայի Ռոսարիո քաղաքում կանգնեցրել են Էրնեստո Չե Գեվարայի արձանը, գրում է The Miami Herald պարբերականը:
Չորսմետրանոց բրոնզե արձանը տեղափոխվել է հեղափոխականի հայրենիք չորեքշաբթի:
«Նա կրկին վերադարձել է այն քաղաք, որտեղ ժամանակին ուսումնասիրել է բժշկություն, որտեղ ծնվել են նրա երիտասարդ տարիների հիմնական երազանքները», - լրագրողներին հայտնել է Էրնեստո Չե Գեվարայի թանգարանի տնօրեն Էլադիո Գոնսալեսը:
Արձանի հեղինակն է քանդակագործ Անդրես Սերներին։ Արձանը ձուլվել է Արգենտինայի բնակիչների նվիրաբերած 14 հազար բրոնզե բանալիներից: Նշենք, որ արձանի համար բանալիներ հավաքում էին երկու տարի:
Հունիսի 14-ին Ռոսարիոյում կտոնեն Չե Գեվարայի ծննդյան 80-ամյակը:










