Վիլյամ Սարոյանի որդին ձեռնամուխ է եղել հոր մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներին

14:51 • 29.05.08

Վիլյամ Սարոյանի հայրենի քաղաք Ֆրեզնոյում սկսվել են ծագումով հայ ամերիկացի արձակագրի և դրամատուրգի կյանքի վերջին տարիների մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները։ Վավերագրական ֆիլմի պրոդյուսերը Վիլյամ Սարոյանի որդի Արամ Սարոյանն է։

Իր ծրագրերի մասին Սարոյան-կրտսերը պատմել է հայկական համայնքի ներկայացուցիչներին Ֆրեզնոյի «Սուրբ երրորդություն» հայկական եկեղեցում հանդիպման ժամանակ։

Վավերագրական ֆիլմի նկարահանումներում, որի սցենարը կազմվել է Արամ Սարոյանի «Վերջին ծեսերը. Վիլյամ Սարոյանի մահը» գրքի սյուժեի հիման վրա, ներգրավված են վավերագրական կինոյի հայաստանցի մի խումբ գործիչներ։

Արամ Սարոյանը նշել է, որ հիշյալ նախագիծն ամենաիրական կերպով պետք է արտացոլի Վիլյամ Սարոյանի իսկական «ես»-ը, նրա ներաշխարհը և գրողի ստեղծագործությունների բուն էությունը։