Այլընտրանքային արվեստի փառատոնը 10 տարեկան է
Նորարար Փորձառական արվեստի կենտրոնում մեկնարկել է Այընտրանքային արվեստի 10-րդ փառատոնը, որը համադրում է ՆՓԱԿ-ի կերպարվեստի բաժնի ղեկավար Դավիթ Կարեյանը։ Փառատոնն այս տարի կրում է «Ժամանակակից փորձառություն» խորագիրը, մասնակցում են 60 արվեստագետներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ Սա այս տարվա նորամուծություններից է, քանի որ մինչև հիմա այլընտրանքային արվեստի իրենց ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելու հնարավորություն ունեին միայն մայրաքաղաքի արվեստագետները։
Փառատոնի շրջանակներում իրենց աշխատանքներն են ներկայացրել ժամանակակից արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող երիտասարդ արվեստագետներ։ Փառատոնը կգործի մինչև հունիսի 7-ը։










