Թարիվերդիևի երաժշտության աշխարհը Երևանում

07:56 • 30.05.08

Մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Երևանում և Շուշիում կանցկացվեն հայկական ծագումով խորհրդային անվանի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի երաժշտության օրեր, որ կրում են “Ճակատագրի 17 ակնթարթ” խորագիրը։ Անվանումն ընտրվել է Թարիվերդիևի երաժշտությամբ 2 հանրահայտ ֆիլմերի վերանգրերից` “Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ” և “Գարնան 17 ակնթարթ”։ Այդ առթիվ Երևան է ժամանել Թարիվերդիևի կինը` Վերա Թարիվերդիևան։

Համաերգներին կմասնակցեն ինչպես ռուս, այնպես էլ տեղացի երաժիշտներ ու երգիչներ։ Օրինակ հունիսի 1-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հաներգի ժամանակ ելույթ կունենան Իոսիֆ Կոբզոնը, Տատյանա Կուինջին, Ալեքսեյ Գորիբոլը, Շուշան Պետրոսյանը, Աննա Մայիլյանը և ուրիշներ։ Կհնչի հանրահայտ երաժշտություն սիրված ֆիլմերից, նաև Թարիվերդիևի “Սպասում” մոնոօպերան։