Սուրեն Բագրատունին ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ
Այսօր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա անվանի հայազգի թավջութակահար Սուրեն Բագրատունին (ԱՄՆ)։ Ծրագրում կհնչեն Կորելլի, Շարաֆյան, Թիփեթ, Շնիտկե` այդ թվում երկու հայաստանյան պրեմիերաներ։
Սուրեն Բագրատունին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի արծաթե մեդալակիր է։ Հիմա աշխարհի ամենաանվանի թավջութակահարներից մեկը Մոսկվայի կոնսերվատորիայի Տրիոյի անդամ է, Իլլինոյսի համալսարանի պրոֆեսոր, նաև Շվեյցարիայի Սուրբ Գալենի միջազգային կամերային երաժշտության և Կանադայի միջազգային երաժշտական փառատոնների խորհրդական։










