Երևանում կկայանա հանրահայտ ամերիկացի ջազմենի անվճար համերգը
Հունիսի 7-ին Ա. Խաչատրյան համերգասրահում կկայանա բոստոնցի անվանի երաժիշտ Ջերրի Բերգոնցիի կվինտետի համերգը, որն իրականացվում է «Հայկական ջազ – 70» փառատոնի շրջանակում Մշակույթի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով։ Համերգի տոմսերն անվճար են, կարելի է ձեռք բերել համերգասրահի տոմսարկղից։
Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ջերրի Բերգոնցին նվագել է այնպիսի լեգենդար երաժիշտների հետ, ինչպիսին է Դեյվ Բրուբեկը։ Բերգոնզիի կվինտետում նվագում են 2 հայ երաժիշտներ` դաշնակահար Վարդան Հովսեփյանը և Կարեն Քոչարյանը` հարվածային գործիքներ։
Ջերրի Բերգոնցին նաև հմուտ երաժշտագետ և դասախոս է, Երևանում նա վարպետության դասեր կանցկացնի սկսնակ ջազմենների համար։










