Հայ-ամերիկյան "էքշն" ֆիլմ Վ. Սարոյանի 100-ամյակի առթիվ
Ռեժիսոր Ռուբեն Քոչարի նոր ֆիլմը, որ նվիրվում է Վ. Սարոյանի 100 ամյակին, կկոչվի “Ժամում 60 մղոն կամ մետամարֆոզ”։ Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվում են սփյուռքահայ դերասան Էդին Դը Լիոնը, հայաստանցի դերասանուհի Նարինե Լալայանը և դերասան Հովհաննես Բաբախանյանը: Ռուբեն Քոչարը նաև սցենարի հեղինակն է։ Նախատեսվում է ֆիլմն ավարտել աշնանը, տևողությունը 2 ժամ է, լեզուն` հայերեն և անգլերեն։
Էքշն ժանրի այս ֆիլմի գործողությունները վիրտուալ աշխարհի շուրջ են ծավալվում, գործածված են տեխնիկական մի շարք հնարքներ, բայցև մեծ տեղ է հատկացված վեհ գաղափարներին` հավատք, ընտանիք, բարոյականություն և այլն։
Էդին դը Լիոնը այժմ նկարահանվում է նաև հոլիվուդյան անվանի դերասան և ռեժիսոր Էնդի Գարսիայի “Կղզիացած քաղաք” նախնական անունը կրող ֆիլմում։










