«Ոսկե կիթառ – 2008»-ը կանցկացվի Դիլիջանում

22:00 • 03.06.08

Հունիսի 5-8-ը Դիլիջանում կանցկացվի «Ոսկե կիթառ» երրորդ փառատոնը, որ նախաձեռնել են Մշակույթի նախարարությունը, «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը և Մշակույթի զարգացման հայկական հիմնադրամը։ Նախնական ունկնդրման արդյունքում ընտրվել են 21 մասնակիցներ, ովքեր ելույթ կունենան Դիլիջանում, Վանաձորում և Ստեփանավանում անցկացվող համերգների ժամանակ` հանդիսատեսին ներկայացնելով հայ հեղինակային երգը։

«Ոսկե կիթառ – 2008» փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ, սեմինարներ, երգի քննարկումներ։ Փառատոնի ամփոփումն ու գալա համերգը նախատեսված է անցկացնել մայրաքաղաքում։