Թուրինյան սավանը կցուցադրեն հավատացյալներին 2010թ.
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը հայտարարել է, որ թուրինյան սավանը կրկին հանվելու է ցուցարդրության 2010թ.: Սրբությունը պահոցից հանվում է չափազանց հազվադեպ. վերջին անգամ այն ցուցադրվել է 2000թ., հիշեցնում է The Times պարբերականը:
Սավանը (սավան, որի վրա, ըստ հավատացյալ կաթոլիկների, երևում են Քրիստոսի մարմնի և դեմքի, վերքերի արյան հետքերը) 1578թ. սկսած պահվում է Թուրինի Մայր Տաճարում: Մինչև 1983թ. այն համարվել է Սավոյի հարստության սեփականությունը. այնուհետև այն փոխանցվել է Վատիկանին:
Պաշտոնապես Վատիկանը չի ճանաչում սավանի իսկությունը, սակայն այն համարում է Քրիստոսի չարչարանքների կարևոր հիշեցում: Սավանը հետազոտելու գիտնականների բազմաթիվ փորձերը չեն բերել այնպիսի արդյունքներ, որոնք կարողանային թուրինյան սավանի կարգավիճակը բարձրացնել սրբության մակարդակի. հետազոտությունների մեծ մասը վկայում են կտորի միջնադարյան ծագման մասին:










