ԱՄՆ-ում վախճանվել է դերասան և ռեժիսոր Մել Ֆերերը

16:00 • 04.06.08

Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Մել Ֆերերը վախճանվել է Կալիֆորնիայի իր առանձնատանը 90 տարեկան հասակում, հայտնում է BBC News-ը:

Ֆերերը նկարահանվել է ֆիլմերում 1940-ականներից սկսած. Նրան մեծ փառք են բերել Չարլզ Ուոլթերսի «Լիլի», Քինգ Վիդորի «Պատերազմ և խաղաղություն», Հենրի Քինգի «Եվ ծագում է արևը» ֆիմերը: Չորրորդ անգամ Ֆերերն ամուսնացել է հանրահայտ դերասանուհի Օդրի Հեփբըրնի հետ. նրանք միասին ապրել են 14 տարի` 1954-1968թթ.: Այս ամուսնության արդյունքում ծնվել է իրենց որդի Շոն Հեփբըրն Ֆերերը:

Ֆերերից ամուննալուծվելուց հետո Օդրի Հեփբըրնը գրեթե դադարել է նկարահանվել ֆիլմերում:

1970-ականներից սկսած Մել ֆերերը նույնպես շատ հազվադեպ է նկարահանվել ֆիլմերում` կենտրոնանալով ռեժիսուրայի և պրոդյուսերության վրա: