«Հայրերի աղջիկները» հայ լուսանկարչի աշխատանքներում

09:16 • 04.06.08

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվել է լուսանակարիչ Արտաշես Ստամբոլցյանի անհատական ցուցահանդեսը։ «Հայրերի աղջիկները» խորագրով ցուցահանդեսում ներկայացված է 19 լուսանկար, որոնցում հեղինակն արտահայտել է հայրերի և դուստրերի հարաբերությունները իր ընտանիքի օրինակով։

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները ցուցադրվել են նաև Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում։ Երևանում «Հայրերի աղջիկները» ցուցահանդես կարելի է այցելել մինչև հունիսի 15-ը։