Երևանում Ջերրի Բերգոնզիի հնգյակը կմատուցի նոր ջազ

21:35 • 05.06.08

Հունիսի 7-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և “Հայկական ջազ-70” կազմկոմիտեի նախաձեռնությամբ Ա. Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ "Ջերրի Բերգոնզի" ջազ հնգյակի համերգը։

“Համերգի համար նոր երաժշտության մի ամբողջ փունջ ենք նախապատրաստել”, - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ջերիի Բերգոնզին։

Ջերրի Բերգոնցին տենոր սաքսո‎ֆ‎ոնահար և կոմպոզիտոր է, ապրում է Բոստոնում, բայց իրեն համարում է աշխարհի քաղաքացի։ Ջազի մասին խոսելիս` նշում է, որ այն ինքին էվոլյուցիա է, անըդհատ փոփոխվում ու զարգանում է։ Բերգոնզին նաև դասավանդում է, այժմ` Նյու Ինլգլենդի Կոնսերվատորիայի պրո‎ֆ‎եսոր է։

Հնգյակի կազմում հանդես են գալիս Ֆիլ Գրենադիերը` շեփոր, Ջոշուա Դևիսը` կոնտրաբաս, և 2 հայազգի երաժիշտներ` Վարդան Հովսեփյանը` դաշնամուր, և Կարեն Քոչարյանը` հարվածային գործիքներ։ Նրանք 2-ն էլ ծնվել են Հայաստանում բայց հիմա ապրում և ստեղծագործում են Միացյալ Նահանգներում։

Հունիսի 8-ին Ջերրի Բերգոնզիի հնգյակը համերգ կունենա Ավանգարդ ‎‎ֆոլք երաժշտության ակումբում, իսկ այսօր և հունիսի 9-ին վարպետության դասեր կտա Նարեկացի արվեստի միությունում։