Երևանում ցուցադրվում են 20-րդ դարի անվանի ֆրանսահայ նկարչի փորագրությունները

09:00 • 05.06.08

Ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ անվանի նկարիչ Տիգրան Փոլադի (1874-1950թթ.) առաջին անհատական ցուցահանդեսը, որն ընդգրկում է պատկերսարահի տարբեր ֆոնդերում պահվող Փոլադի տպագրական գրաֆիկայի գրեթե ողջ հավաքածուն։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները հնարավորություն են տալիս հետևել Եգիպտոսում ծնված, ապա Ֆրանսիա տեղափոխված արվեստագետի ստեղծագործական ուղու զարգացումներին։

Փարիզում ուսանելու տարիներին Փոլադը աշակերտել է ֆրանսահայ մեկ այլ վարպետի` Էդգար Շահինին, ով էլ սովորեցրել է փորագրության տեխնիկան։

Իսկ հունիսի 6-ից մինչև 16-ը Ազգային պետկերասրահում կգործի մեր նկարիչ Վաղարշակ Արամյանի աշխատանքների հետահայաց ցուցադրություն։