Տարանտինոն սկսել է աշխատանքներն իր վեցերորդ ֆիլմի վրա
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն սկսել է աշխատանքները «Inglorious Bastards» ժապավենի վրա, որը նրա վեցերորդ ֆիլմն է: Այս մասին հայտնում է Slashfilm-ը:
Ենթադրվում էր, որ ֆիլմը հասարակությանը կներկայացվի 2010թ. ոչ շուտ: Սակայն մայիսին Տարանտինոն ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր նոր ֆիլմը կներկայացնի 2009թ. Կաննում:
Տարանտինոն ինքն իր նոր մտահղացումը նկարագրում է որպես «արևմտյան սպագետի», որտեղ գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ժապավենի սյուժեն հիմնված է 1967թ. ռեժիսոր Ռոբերթ Օլդրիջի նկարահանած «Կեղտոտ երկվեցյակ» ֆիլմի վրա:
Ֆիլմը պատմում է մի խումբ ամերիկյան զինվորների պատմությունը, որոնց իշխանությունները հնարավորություն են տալիս խուսափել մահապատժից` ուղևորվելով ազգայնամոլների կողմից գրավված Ֆրանսիա խիստ վտանգավոր առաքելություն իրականացնելու համար:










