Պատմաբաններն անվանել են Մաչու-Պիկչուի իրական հայտնաբերողին

13:35 • 06.06.08

Պերուի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատմաբանները գտել են համոզիչ ապացույցներ այն բանի, որ ինկերի կորած Մաչու-Պիկչու քաղաքը հայտնաբերել է ոչ թե ամերակացի հնէաբան Հայրեմ Բինգեմը, այլ գերմանացի Ավգուստո Բերնսը: Վերջինս Բինգեմից 44 տարի առաջ` 1867թ., հասել էր Մաչու-Պիկչու, գրում է AFP-ն:

Մաչու-Պիկչուի իրական հայտնաբերողի անունը հաջողվել է սահմանել հին գերմանական քարտեզի օգնությամբ, որը հայտնաբերվել է Լիմայի Ազգային գրադարանի պահոցում: Այնուհետև հայտնաբերվել է հավատարմագրային պայմանագիր, Մաչու-Պիկչուի շրջակայքում ոսկու հանքի աշխատանքների մասին փաստաթղթեր: Ավգուստո Բերնսը, ամենայն հավանականությամբ, ամրոցի ավերակներում որոնում էր ոսկի: Նա այն դուրս էր հանում` օգտագործելով ոսկու հանքի փաստաթղթերը, և վաճառում արտասահմանում:

Հետազոտողներից մեկը` ֆրանսիացի հնէաբան Ալեն Ժոդան, ասել է, որ Յեյլի համալսարանի արշավը գլխավորած Հայմե Բենգեմը կասկածում էր, որ նա չի եղել առաջին սպիտակամորթ հետազոտողը, ով հասել է կորած ամրոցին: