Պրեմիերա Հ. Պարոնյանի անվան թատրոնում

08:04 • 06.06.08

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը համալրվեց ևս մի ներկայացմամբ. բեմում այսուհետ կլինի 2 գործողությամբ նոր կատակերգություն` ըստ Ժան Բատիստ Մոլիերի։

“Չամուսնանա’ք, պարոնա’յք, եթե կարող եք” վերնագրված է ներկայացումը, որ բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Սաթենիկ Խաչատրյանը, ով մինչև հիմա բեմադրել էր միայն Համազգային թատրոնի համար, ակադեմիական թատրոնում սա նրա առաջին փորձն է։

“Չամուսնանա’ք, պարոնա’յք, եթե կարող եք” կատակերգության գլխավոր դերում հանդես է գալիս Արթուր Կարապետյանը, ներկայացումը կարելի է դիտել նաև հունիսի 21-ին և 29-ին։