Եգիպտացիները գտան «Անգլուխ բուրգ»

16:04 • 06.06.08

Եգիպտացի հնագետները հինգշաբթի հայտնաբերել են 4.000 տարվա պատմություն ունեցող «մոռացված բուրգ», որն արդեն 200 տարի առաջ հայտնաբերել էին նրանց գործընկերները ու որն այլևս ոչ ոք չէր տեսել:

Զահի Հավասը՝ Եգիպտոսի հնաբանության ինստիտուտի տնօրենը, հայտարարել է, որ, ըստ նախնական տվյալների, բուրգը կառուցել է Մենկաուհոր թագավորը. ոչ այդքան հայտնի փարավոնը, ով կառավարել է ընդամենը 8 տարի:

1842 թվականին գերմանացի հնէաբան Կառլ Ռիխարդ Լեպսիուսը հիշատակում է այդ բուրգը՝ Սահարայում կատարած նրա մյուս բացահայտնումների շարքում՝ տալով նրան 29 համարը ու կոչելով այն «Անգլուխ բուրգ», քանի որ նրա միայն հիմքն է պահպանվել: Սակայն անապատի ավազը ծածկել էր հայտնագործությունը, ու այդ պահից ի վեր որևէ այլ հնէաբան հնարավորություն չի ունեցել տեսնել Մենկաուհորի վերջին հանգրվանը:

«Մենք գտանք բուրգը, որն արդեն կորցրած էինք համարում», - հայտարարել է Հավասը: Բուրգը գտնվում է Կահիրեից 12 մղոն դեպի հարավ ընկած հատվածում:
Հայտնագործողների թիմը նույնպես նշել է, որ հայտնագործության մի մաս է կազմում նաև հանդիսավոր արարողությունների ճանապարհը, որտեղ դիմակավորված հոգևոր առաջնորդները ժամանակին տանում էին մումիացրած սուրբ ցլին, որին պաշտում էին Հին Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսում: