Արամ Խաչատրյանի 105-ամյակը
105 տարի առաջ հունիսի 6-ին ծնվել է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը` Արամ Խաչատրյանը, ում ճանաչում են բերել հատկապես “Գայանե” և “Սպարտակ” բալետները։
Երևանում հայ կոմպոզիտորի հոբելյանը նշվեց տարբեր միջոցառումներով։ Նախ մի խումբ մտավորականներ ու մշակույթի գործիչներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին կոմպոզիտորին` այցելելով նրա շիրիմը Կոմիտասի անվան պանթեոնում։
Կոմպոզիտորի տուն-թանգարանում մեկնարկեց հոբելյանական փառատոնը, որը տոնում է նաև թանգարանի հիմնադրման 30-ամյակը։ Բացվեց նոր մշտական ցուցադրություն, որ ձևավորել է ճարտարապետ-դիզայներ Հայկազ Քոչարը, այն ներառում է նաև նախկինում երբևէ չցուցադրված արխիվային նյութեր։ Ի դեպ թանգարանի ցուցադրությունը չէր թարմացվել հիմնադրումից հետո։ Իսկ մինչև հունիսի 14-ը տուն-թանգարանում կամզակերպված համերգների ընթացքում կհնչեն ինչպես Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների գործեր։
Ա. Խաչատրյան համերգասրահում ավարտվեց և գալա համերգի ընթացքում ամփոփվեց Ա. Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը։










