Վաղարշակ Արամյանի հետահայաց ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
Ազգային պատկերասրահում բացվել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ անվանի նկարիչ Վաղարշակ Արամյանի անհատական հետահայաց ցուցահանդեսը, որը ներկայացնում է գեղանկարչի ավելի քան երեսունամյա ստեղծագործական գործունեության 50-ից ավել աշխատանքներ։
Վաղարշակ Արամյանը համարվում է նատյուրմորտի վարպետ։ Ստանալով ակադեմիական կրթություն` նախ Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, ապա գեղարվեստա-թատերական ինստիտուտւմ, Արամյանը ակադեմիական վարպետությամբ արտահայտում էր իր սյուրռեալիստական մտածելակերպը։
Ստեղծագործելուն զուգահեռ` Ավաղարշակ Արամյանը երկար տարիներ նաև դասավանդել է, եղել է Գեղարվեստի պետական ակադեմիայի գծանկարի ամբիոնի վարիչ։
Վաղարշակ Արամյանի կտավները պահվում են ինչպես Ազգային պատկերասրահում, այնպես էլ ԱՄՆ-ի և Եվրոպայի տարբեր հավաքածուներում։ Պատկերասրահում բացված ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 16-ը։










