Մեկնարկել է Սոչիի «Կինոտավր» կինոփառատոնը

11:36 • 08.06.08

Երեկ Սոչիում մեկնարկած XIX «Կինոտավր» կինոփառատոնի համար կազմակերպիչները ծախսել են 3,5 մլն դոլար: Այդ մասին հայտնել է կինոփառատոնի գլխավոր պրոդյուսեր Իգոր Տոլստունովը: Ընդ որում, նա նշել է , որ տարեց տարի կինոփառատոնի բյուջեն աճում է:

«Մենք եկամուտ ունենալու նպատակներ չունենք: «Կինոտավր» փառատոնը ոչ-կոմերցիոն միջոցառում է: Փառատոնի բյուջեի պակասորդը տարածվում է ամբողջ կինոստուդիայի վրա: Մենք հույս ունենք, որ մի օր այն կփոխհատուցի մեր ծախսերը», - նշել է Տոլստունովը:

Նախորդ երեկոյան Սոչիի Զիմնի թատրոնում կայացավ «Կինոտավրի» բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես պատմել է Տոլստունովը, ներկայիս փառատոնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մրցույթային ծրագրի ֆիմերի հիմնական մասը դեբյուտային ֆիլմեր են:

Կինոփառատոնի հիմնական մրցույթին մասնակցում է 14 ֆիմ: Ժյուրին, կինոռեժիսոր Պավել Չուխրայի գլխավորությամբ, կորոշի հաղթողներին հիմնական մրցույթում, որը կազմված է ութ անվանակարգերից. լավագույն ռեժիսոր, լավագույն դեբյուտ, լավագույն կին դերասան, լավագույն տղամարդու դերակատարում և այլն: