Երևանում կանցկացվեն Ռոդիոն Շչեդրինի օրերը
“21-ի հեռանկարներ” միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակներում հունիսի 11-14-ը Երևանում կանցկացվեն Ռոդիոն Շչեդրինի օրերը։
Հունիսի 11-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կնչեն Ռոմանտիկ դուետներ, Սոնատ թավջութակի և ջութակի համար, 3 ուրախ պիես` Նիկիտա Բորիսոգլեբսկու (ջութակ), Դավիթ Գերինգասի (թավջութակ), Եկատերինա Մեչետինայի (դաշնամուր), Ռոդիոն Շչեդրինի (դաշնամուր) կատարմամբ։
Հունիսի 12-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը “Հովեր” երգչախումբը, Տիգրան Գևորգյանը (ֆլեյտա), Իրինա Զաքյանը (սոպրանո), “Սպեղանի” երգչախմբի երգիչները, Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Թավջութակահարների անսամբլը և Դավիթ Գերինգասը (թավջութակ-դիրիժոր) կներկայացնեն “Համլետ” բալլադը և “Կնքված հերշտակ” ռուսական պատարագը երկսեռ երգչախմբի և ֆլեյտայի համար։
Հունիսի 13-ին Ա. Խաչատրյան համերգասրահում բեմ կբարձրանան “Concerto-Cantabile”-ն, “Concerto Lantano”-ն, “Երեք հովիներ” տիրոն և “Իմ հասակ, իմ ոսոխ” վոկալ շարքը` “Սերենադ” կամերային նվագախմբի, Նիկիտա Բորիսոգլեբսկու (ջութակ), Եկատերինա Մեչետինայի (դաշնամուր), Պետերի Սալոմաայի (բարիտոն), Օլլի Մուստոնենի (դաշնամուր), Սոլե Մուստոնենի (հոբոյ), Սուրեն Խորոզյանի (կլարնետ), Տիգրան Գևորգյանի (ֆլեյտա), Աննա Միքայելյանի (Աննա Ախմատովայի դերում) և Դավիթ Գերինգասի (դիրիժոր) կատարմամբ։
Երևանում “Ռոդիոն Շչեդրինի օրերը” կավարտվեն հունիսի 14-ին, երբ Ա. Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Օլլի Մուստոնեն (դաշնամուր) և Դավիթ Գերինգասը (դիրիժոր) կկատարեն “Չարաճճի քառյակներ”, “Կոնցերտ թիվ 5 դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար” և “Կարմեն-Սյուիտ” լարայինների և հարվածայինների համար։










