Հորդանանում հայտնաբերվել է «հնագույն» քրիստոնեական եկեղեցի

17:08 • 10.06.08

Հորդանանի հյուսիսում Էլ-Մաֆրակ գավառում, հնագետները հայտնաբերել են քարանձավ, որը կացարան է ծառայել առաջին քրիստոնյաների համար I դարի 33-70 թթ.: Այս տարեգրությունը քարանձավը դարձնում է ամենահին քրիստոնեական եկեղեցին: Հայնագործության մասին հայտնել է The Jordan Times պարբերականը: Թե ինչպես է սահմանվել քարանձավի տարեթիվը, հայտնի չէ:

Քարանձավը տեղակայված է Սուրբ Գևորգի վանքի տակ, որը ինքնին չափազանց հին է. այն դասվում է 230 թվականներին: Սբ. Գևորգի հատակի վրա առկա է խճանկարային գրություն, որտեղ հիշատակվում են «Աստծո 70 սիրեցյալները»:

Հնագետների կարծիքով` այս 70 մարդիկ Քրիստոսի աշակերտներն են եղել, ովքեր փախչել էին Երուսաղեմից և թաքնվել Հորդանանում: Քրիստոսի հետնորդները թաքնվել էին քարանձավում և այստեղ գաղտնի աղոթում էին: Նրանց համայնքը շարունակում էր թաքնվել հռոմեական իշխանությունների հետապնդումից, և միայն այն ժամանակ, երբ հետապնդումը թուլացել էր, քրիստոնյաները սկսել են իսկական վանքի` սուրբ Գևորգի եկեղեցու կառուցումը։

Քարանձավը, ինչպես ենթադրում են հնագետները, բաժանվել էր երկու մասի` կացարանի և աղոթարանի: Հայտնաբերվել է նաև խորը գետնանցում, որը, հավանաբար, տանում էր դեպի աղբյուր: