Ռոման Պոլանսկու մասին ֆիլմը փոփոխել են Լոս-Անջելեսի դատարանի ճնշման տակ

15:30 • 10.06.08

Ռեժիսոր Ռոման Պոլանսկու մասին պատմող վավերագրական ֆիլմը փոփոխության է ենթարկվել այն բանից հետո, որբ Լոս-Անջելես քաղաքի դատարանի ներկայացուցիչները բողոքել են փաստերի ոչ ճշգրիտ լինելու կապակցությամբ, հայտնում է AFP-ն հունիսի 9-ին:

«Մենք փոխել ենք ֆիլմի ավարտին հնչող բառերը, որպեսզի նրանք արտացոլեն դեպքերի ընթացքը, որոնց Լոս-Անջելեսի դատարանը մեզ տեղյակ է պահել ընդամենը նախորդ շաբաթվա վերջին», - հայտնել են HBO հեռուստաընկերության ներկայացուցիչները:

«Ռոման Պոլանսկի. փնտրվող և ցանկալի» ֆիլմը նվիրված է 1978թ. կինոռեժիսորի շուրջ տարվող դատական գործընթացին. հիշեցնենք, որ Պոլանսկուն մեղադրում էին 13-ամյա աղջկա հետ սեռական կապ ունենալու մեջ:

Ֆիլմն «ամբողջությամբ հնարած է և ոչ մի իրական հիմք չունի», - ասվում է Լոս-Անջելես քաղաքի Գերագույն դատարանի դիմումի մեջ: