Իտալիայում հայտնաբվել է ստրուկների գերեզման
Հռոմի արվարձաններում հնագետները հայտնաբերել են մոտ 300 ստրուկների անտիկ թաղումներ, հայտնում է AP-ն:
Լեոնարդո դա Վինչիի օդանավակայանից ոչ հեռու հայտնաբերված հնագույն գերեզմանոցը դասվում է մ.թ. I-II դարերին: Հայտնաբերված մնացորդների մեծ մասը պատկանում է տղամարդկանց, ընդ որում՝ նրանց ոսկորների ձեևափոխվածությունը վկայում է այն մասին, որ երկար տարիների ընթացքում նրանք զբաղվել են ծանր ֆիզիկական աշխատանքով:










