Երևանում են Ռոդիոն Շչեդրինը և Մայա Պլիսեցկայան

17:03 • 10.06.08

«21-ի հեռանկարներ» 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հունիսի 11-14-ը կայանալիք շչեդրինյան օրերի կապակցությամբ Երևանում են աշխարհահռչակ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը և նրա կինը` լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան, ով փառատոնի պատվավոր հյուրն է։

Արվեստագետների հանրահայտ զույգն այս տարի տոնում է համատեղ կյանքի 50-րդ տարին, բայց, իրենց խոսքերով, չեն ձանձրացել միմյանցից։ Շչեդրինը շարունակում է ստեղծագործել։ Կինը պատմում է, որ ամեն ամիս նոր գործ է ստեղծում, իսկ իր մասին խոսելիս` չի նշել վերջին պարի մասին, քանի որ դեռ չգիտի, թե որն է դա։

«Կատարողական արվեստում ամենակարևորը արտիստիկ լինելն է», - ասում է Մայա Պլիսեցկայան։ «Պետք է պարել երաժշտությունը, այլ ոչ թե երաժշտության ուղեկցությամբ»։