Մահացել է մեծանուն գրող Չինգիզ Այտմատովը

00:47 • 11.06.08

Հունիսի 10-ին կյանքից հեռացել է ղրղզ մեծանուն գրող Չինգիզ Այտմատովը: Դա տեղի է ունեցել Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Klinikum Nord հիվանդանոցում: Մահվան պատճառը` երիկամային անբավարարությունն է: Նշենք, որ մայիսի 17-ին գրողն իրեն վատ էր զգացել Կազանում և տեղափոխվել հիվանդանոց, հետագայում նրա վիճակը որոշակիորեն լավացել էր, սակայն վերջնական ապաքինման մասին խոսք լինել չէր կարող: