Քեմբրիջի համալսարանի Քինգս քոլեջում կայացել է երկօրյա հայագիտական սեմինար

18:25 • 11.06.08

Հունիսի 7-8-ը Քեմբրիջի համալսարանի Քինգս քոլեջում կայացել է երկօրյա հայագիտական սեմինար։ Սեմինարը կազմակերպել էր Քեմբրիջի համալսարանի լեզվաբանության բաժանմունքի պրոֆեսոր դր. Բերթ Վոքսը, ում գրչին, ի թիվս բազում այլ աշխատությունների, պատկանում են նաև «Հայերենի հնչյունաբանությունը», նաև արևելահայերենի մի դասագիրք։

Սեմինարին մասնակցել են ճանաչված հայագետ լեզվաբաններ Օքսֆորդի, Սբ. Անդրյուսի, Թաֆթսի, Նյուքասլի համալսարաններից, Դուբլինի Չեսթեր Բիթի գրադարանից։

Սեմինարի առաջին օրվան մասնակցել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը։

Սեմինարի վերաբերյալ մանրամասները տեղադրված են Լոնդոնում Հայաստանի դեսպանության կայքէջում (http։//www.armenianembassy.org.uk/)։