Ալեքսանդրիայում և Կահիրեում կազմակերպվել է նկարչական ցուցահանդես

18:30 • 11.06.08

Հունիսի 8-ին և 10-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը Կահիրեի և Ալեքսանդրիայի ռուսական մշակութային կենտրոնների հետ համագործակցությամբ Ալեքսանդրիայում և Կահիրեում կազմակերպել է մոսկվաբնակ հայ նկարիչներ Վարդան Ոսկանյանի և Խաչիկ Աբրահամյանի նկարչական ցուցահանդեսը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Կահիրեում կայացած ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարել են Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռ. Կարապետյանը և Ռուսաստանի դեսպան Մ. Բոգդանովը։

Միջոցառմանը ներկա են եղել օտարերկրյա դիվանագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։