«Դեպի երկիր» փառատոնը հայրենիք է բերում սփյուռքահայ արվեստագետների
Հունիսի 12-ին Երևանում կմեկնարկի «Դեպի երկիր» փառատոնը, որի նպատակն է հայրենիքում կազմակերպել արտերկրում ստեղծագործող հայ արեստագետների հանդիպումներ, ելույթներ, ցուցադրություններ։
Փառատոնի բացումը կկայանա լատվիական հանրահայտ Riga Piano Duo դաշնամուրային զույգի համերգով` ի դեմս Րաֆֆի Խարաջանյանի և Նորա Նովիկի, ովքեր այս տարի տոնում են իրենց դուետի ստեղծման 40–ամյակը։
Համերգային ծրագրի 2 բաժիններում զույգը կկատարի նախ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այնուհետև նաև այլազգիների։
Հուլիսի սկզբին «Դեպիր երկիր» փառատոնի շրջանակներում նախատեսվում է անվանի հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այցը Հայաստան։










