Երաժշտական կամուրջ Հայաստանի և Թուրքիայի միջև
Հունիսի 13-ին Կոմիտասի անվան քառյակը համերգով հանդես կգա Ստամբուլում, իսկ հունիսի 18-ին Երևանում կկայական թուրքական «Բոսֆորուս» հանրահայտ քառյակի միակ համերգը։
Մշակութային այս փոխանակությունը իրականանում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա երկխոսություն և համագործակցություն» ծրագրի շրջանակներում, որ մեկնարկել է 2006թ-ին։ Հիմնադրամն աջակցում է երաժշտական կամուրջի կայացմանը` նպատակ ունենալով երկխոսություն և համագործացություն սկսել 2 երկրների մշակութային դաշտեր միջև։ Նախատեսվում է կազմակերպել նաև հայ և թուրք արվեստագետների փոխայցեր։
Երևանում «Բոսֆորուս»-ի համերգը կկայանա Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։










