Սերժ Սարգսյանը ցավակցել է Չինգիզ Այտմատովի մահվան կապակցությամբ

12:12 • 12.06.08

Աշխարհահռչակ գրող Չինգիզ Այտմատովի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևին։

Հեռագրում ասված է.

«Անչափելի է այն կորուստը, որ կրեց Ձեր ժողովուրդն ու մշակույթը մեծանուն գրող Չինգիզ Այտմատովի վախճանով։

Աշխարհում շատերը ղրղզական մշակույթ ասելով, առաջին հերթին, հասկանում են Չինգիզ Այտմատով` գրողի, ում ստեղծագործության մեջ կյանքի ամենաարդիական հիմնախնդիրները միահյուսվում են ավանդականին։ Նրա ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ոչ միայն ներկային, այլև` պատմությանն ու ընթերցողների հաջորդ սերունդներին։

Այտմատովի ստեղծագործությունը Հայաստանում քաջ հայտնի է ու գնահատված, նրա գրեթե բոլոր գործերը թարգմանված են հայերեն։

Հայաստանի ժողովրդի անունից իմ ցավակցությունն եմ հայտնում Այթմատովի ընտանիքին և ի դեմս Ձեզ` Ղրղզստանի ողջ ժողովրդին։

Միջնադարյան հայ մեծանուն բանաստեղծ Գրիգոր Նարեկացու խոսքերը, որ նա ընտրել էր իբրև իր վեպի բնաբան, այսօր, հիրավի, կարող ենք հասցեագրել իրեն.
«Զոր գիրդ ընդ մարմնոյս
Եվ բանդ ընդ հոգույս»։