Այսօր «Կրեմլյովսկի բալետը» հանդես կգա հայկական բեմում
«Ռուսաստանի մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի օրվա կապակցությամբ այսօր ռուսական «Կրեմլյովսկի բալետ» թատրոնը ներկայացմամբ հանդես կգա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում։ Թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը Անդրեյ Պետրովն է, իսկ տնօրենը` ազգությամբ հայ Սուրեն Շահումյանն է։
«Կրեմլյովսկի բալետը» հայ հանդիսատեսին կներկայացնի հատվածներ Պ. Չայկովսկու «Քնած դշխուհին», «Կարապի լիճ», «Շչելկունչիկ», Պունիի «Էսմերալդա», «Կարնավալ Վենետիկում», Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետներից, ինչպես նաև պարային այլ բեմադրություններ։ Ելույթ կունենան ռուսկան բալետի այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք են Նատալյա Բալախնիչևան, Այդար Շայդուլինը, Ինեսա Բիքբուլատովան, Միխայիլ Մարտինյուկը, Ալիյա Խասենովան և ուրիշներ։
1990թ-ին հիմնված թատրոնն արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել աշխարհի մի շարք երկրենում։










