Պիոտրովսկու 100–ամյակը մայր բուհում

10:00 • 12.06.08

Այս տարի լրանում է անվանի հնագետ Բորիս Պիոտրովսկու 100-ամյակը։ Այդ առթիվ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում կազմակերպվել է «Պիոտրովսկին և Հայաստանը» խորագրով երկօրյա գիտաժողով։ Այն նվիրված է նաև Պիոտրովսկու կնոջ` Հռիփսիմե Ջանփոլադյանի 90–ամյակին։

Բորիս Պիոտրովսկու դերը մեծ է հատկապես ուրարտագիտության բանգավառում։ Գիտաժողովի ընթացքում հնչում են անվանի գիտնականների կյանքին ու գործունեությանը վերաբերող զեկույցներ։

«Պիոտրովսկին և Հայաստանը» գիտաժողովը կազմակերպվել է Կրթության և գիտության նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և ԵՊՀ-ի նախաձեռնությամբ։