Մեծն Դանթեին կթույլատրեն վերադառնալ Ֆլորենցիա
Ֆլորենցիայի իշխանությունները կարող են չեղյալ համարել Դանթեին քաղաքից վտարելու դատավճիռը: Այս կերպ կարող է վերականգնվել անմահ «Աստվածային կատակերգության» հեղինակի անունը, ով Ֆլորենցիայից արտաքսվել էր 14–րդ դարի սկզբին:
Դանթեն ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆլորենցիայի քաղաքական կյանքում: Նրա վտարման մասին դատավճիռը ընթերցվել է այն ժամանակ, երբ գրողը գտնվել է Հռոմում: Դանթեն Ֆլորենցիա չի վերադառձել իր կյանքի ընթացքում և մահացել է Ռավեննայում:










