Երևանում թուրքական քառյակը կկատարի Կոմիտաս
Հունիսի 18-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա թուրքական «Բոսֆորուս» քառյակի համերգը, որ իրականանցվում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հայ-թուքական մշակութային փոխանակումների ծրագրի շրջանակներում։
«Բոսֆորուսը» կկատարի եվրոպացի, թուրք և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Դեբյուսի, Շոստակովիչ, Սելման Ադա, Սերդար Յալչին, Կոմիտաս/Ասլամազյան ։
“Բոսֆորուս” քառյակի անդամներն են Սեդա Սուբաշին` 1-ին ջութակ, Սերեն Գյուռկանը` 2-րդ ջութակ, Դենիզ Յուչելը` ալտ և Ռահսան Ապայը` թավջութակ։ Քառյակի ղեկավարն է Մուրատ Գուրոլը։
Ծրագրի շրջանակներում այսօր Ստամբուլում փոխայցով ելույթ կունենա Կոմիտաս անվան պետական քառյակը։










