Կրկին գողանում են արվեստի գործեր
Բրազիլիայում Սան-Պաուլուի թանգարանից հինգշաբթի գողացվել են Պաբլո Պիկասոյի կտավները և բրազիլացի նկարիչների ստեղծագործություններից: Պահակին զենքով սպառնացող երեք գողեր դուրս են հանել կտավները Պինակոտեկա պատկերասրահից:
Գողացվել են Պիկասոյի երկու աշխատություն` 1963թ. «Նկարիչն ու բնորդուհին» և 1933թ. «Մինոտավրոսը, ուրբաթը և կինը», ինչպես նաև բրազիլացի բնանկարիչ Էմիլիանու դի Կավալկանտիի և Լասարա Սեգելայի երկու կտավներ: Իշխանությունների հաղորդմամբ` գողոնի արժեքը 600 հազար դոլարից ավել է:










