Կավարտվի «Ազգային պատկերասրահ» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը
Այսօր Ազգային պատկերասրահում 4-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա «Կադանս» անսամբլը, գեղարվեստական ղեկավար` Արմեն Բաբախանյան։ Այս համերգով կավարտվի «Ազգային պատկերասրահ» փառատոնը 2008թ. համար։
Փառատոնի շրջանակներում կազմակերպված 9 համերգների ընթացքում պատկերասրահում համերգով հանդես եկան Հայաստանի Պետական կամերային նվագախումբը, «Նարեկացի» կամերային նվագախումբը, Պետական մենակատարների անսամբլը, աշխարհահռչակ թավջութակահարներ Ալ. Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Մ. Հախնազարյանը (Շվեյցարիա), սաքսոֆոնահարների հանրահայտ «Ալիաջ» հնգյակը։
Այս տարի սեպտեմբերին 2-րդ անգամ կկազմակերպվի «Վերադարձի փառատոնը»։










