Գոհար Գասպարյանի հիշատակին
Երեկ Երևանի Բաղրամյան փողոցի 50բ հասցեում տեղադրվել է Գոհար Գասպարյանի հուշատախտակը։ Նշված հասցեում է բնակվել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի օպերային երգչուհին։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։
Հայ օպերային արվեստի վարպետը, ում նաև «հայ երգի սոխակ» էին ավանում, ծնվել է 1924թ-ին Կահիրեում և մահացել` 2007-ի մայիսին Երևանում։










