Համաշխարհային երաժշտության գլուխգործոցները Արամ Խաչատրյանի տանը
Այսօր «Նովոստի» մամուլի կոնտրոնում կայացել է Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի ձայնա և տեսասկավառակների հավաքածուի շնորհանդեսը։ Դեռ 90-ականների սկզբին կանադահայ մեկենաս Արմիկ Գրիգորյանն էր իր նվիրատվությամբ դրել հավաքածուի հիմքը, այսօր արդեն այն ներառում է շուրջ 5000 ձայնա– և 100 տեսասկավառակ։
Հունիսի 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կմեկնարկի երաժշտական ծրագիր, որը նպատակ ունի առավել մասսայական դարձնել դասական երաժշտությունը։ Թանգարանի համերգասրահում հնչելու են լեգենդար կոնցերտներ, օպերային բեմադրություններ` լավագույն արտիստների և նվագախմբերի կատարմամբ։ Երեկոներին ներկա կլինի երաժշտագետ, ով կներկայացնի մատուցվող ծրագիրը, որից հետո կծավալվի քննարկում։










