«Արսիկա» տրիոն ներկայացնում է
Հունիսի 23-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա ««Արսիկա» տրիոն ներկայացնում է» նախագիծը, որ նախաձեռնել են տրիոյի անդամները տեղացի և այլազգի երաժիշտներին ավելի ճանաչելի դարձնելու համար։
Առաջին համերգը նվիրվում է Բրամսի 175–ամյակին, ելույթ կունենան ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովը և հայ երգչուհի Աննա Մայիլյանը։ Համերգին մասնակցի նաև նախագծի կազմակերպիչը` «Արսիկա» տրիոն` ի դեմ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր), Կարեն Շահգալդյանի (ջութակ) և Կարեն Քոչարյանի (թավջութակ)։










