Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց

18:05 • 18.06.08

Հուլիսի 18-ին «Ոսկե Ծիրան» 5-րդ հոբելյանական փառատոնի ընթաքում Մշակույթի նախարարության հետ համատեղ կանցկացվի Եվրախորհրդի նախաձեռնած «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կոնֆերանսը։ Սա «Կինոմշակույթն առանց սահմանների» տարածաշրջանային ծրագրի մի մասն է, որն էլ իրականացվում է Եվրախորհրդի «Կիևյան նախաձեռնություն» ծրագրի համատեքստում։

Կոնֆերանսին կմասնակցեն ֆիլմարտադրողներ, կինոգործիչներ, փառատոնների կազմակերպիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ մի շարք երկրներից։ Մասնակիցները կքննարկեն կինոյի ոլորտում հնարավոր համագործակցության հնարավորությունները, ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆի‎լմերի առաքման, փառատոնների կազմակերպման և այլ խնդիրներ։