Ընտրվել են բոլոր ժամանակների լավագույն ժանրային ֆիլմերը

15:41 • 18.06.08

Կինեմատոգրաֆիայի ամերիկյան ինստիտուտն անվանել է բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերը տասը ժանրերում։ Ընտրված ֆիլմերի շարքում են հայտնվել այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են Չարլի Չապլինի «Մեծ քաղաքի լույսերը», Ալֆրեդ Հիչքոկի «Գլխապտույտը», Ֆրենսիս Ֆորդ Կոպոլոյի «Կնքահայրը»:

Տասը լավագույն ֆիլմեր տասը ժանրերում.

Անիմացիոն ֆիլմ. ռեժիսորներ Դեյվիդ Հենդի և Պերս Փիրսի «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» (Snow White and the Seven Dwarfs, 1938),

Ռոմանտիկ կատակերգություն. Չարլի Չապլինի «Մեծ քաղաքի լույսերը» (City Lights, 1931),

Վեսթերն. Ջոն Ֆորդի «Որոնողները» (The Searchers, 1956),

Սպորտային դրամա. Մարտին Սկորսեզեի «Կատաղած ցուլ» (Raging Bull, 1980),

Մարտաֆիլմ. Ալֆրեդ Հիչքոկի «Գլխապտույտ» (Vertigo, 1958),

Ֆենթեզի և հեքիաթներ. Վիկտոր Ֆլեմինգի և Քինգ Վիդորի «Օզ քաղաքի հրաշագործը» (The Wizard Of Oz , 1939),

Ֆանտաստիկա. Սթենլի Կուբրիկի «Տիեզերական ոդիսական. 2001» (2001: A Space Odyssey 1968),

Քրեական դրամա. Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» (The Godfather, 1972),

Դատական դրամա. Ռոբերտ Մալիգանի «Սպանել ծաղրասարյակին» (To Kill A Mockingbird, 1963),

Էպոպեա. Դեյվիդ Լինի «Լոուրենս Արաբացին» (Lawrence of Arabia, 1962):

Հարյուր լավագույն ժանրային ֆիլմերի ցանկում են հայտնվել Ալֆրեդ Հիչքոկի չորս ֆիլմեր: Սթիվեն Սփիլբերգը և Սթենլի Կուբրիկը ներկայացված են երեքական ժապավեններով: