Նկարիչների միությունը 75 տարեկան է

10:37 • 18.06.08

Երեկ երկարատև վերանորոգման աշխատանքներից հետո կրկին իր դռները բացեց Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահը։ Վերանորոգված սրահներում բացված ցուցահանդեսը հոբելյանական է, նվիրվում է Նկարիչների միության հիմնադրման 75 ամյակին, մասնակցում են միության անդամները` մեկական աշխատանքով։ Ցուցահանդեսում ներառված է գեղանկար, քանդակ, կիրառական արվեստ` արծաթագործություն, խեցեգործություն։

Նկարիչների միության վերաբացմանն ու հոբելյանական ցուցահանդեսի մեկնարկին ներկա էին նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։