Պիկասոյի կտավը վաճառվել է ռեկորդային գնով
Պաբլո Պիկասոյի «Սիլվետ» (1954թ.) կտավը երեկ վաճառվել է Սիդնեյի Menzies Art Brands աճուրդից Ավստրալիայի համար ռեկորդային գնով: Անհայտ գնորդը կտավի համար վճարել է 6,9 մլն ավստրալական դոլար (6,1 մլն ԱՄՆ դոլար), հայտնում է Reuters-ը:
Նախորդ ռեկորդը պատկանում էր ավստրալացի նկարիչ Բրեթ Ուիթլիին, ում կտավը վաճառվել է նախորդ տարի 3,48 մլն ավստրալական դոլարով:
«Սիլվետը» 17-ամյա Սիլվետ Դեյվիդի ավելի քան 40 աբստրակտ դիմանկարներից մեկն է։ Աղջիկը Պիկասոյի բնորդուհին էր, ով հետագայում դարձել է հաջողակ նկարչուհի:










